Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Լեհաստան


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Լեհաստան։

Նա Լոձ քաղաքում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: Թե ինչ հանդիպումների մասին է խոսքն, արտգործնախարարությունը չի մանրամասնում։

ԵԱՀԿ հանդիպմանը մասնակցելու համար Լոձ է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ազատության» տեղեկություններով՝ Լեհաստանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում նախատեսված չէ:

ԵԱՀԿ ամենամյա նախարարական հանդիպումներին Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները սովորաբար համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։

ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը Ստոկհոլմում էր՝ 2021-ի դեկտեմբերին։

XS
SM
MD
LG