Մատչելիության հղումներ

Բաքվեցի պատգամավորը կոչ է արել վերանվանել Ադրբեջանը


Ադրբեջանի խորհրդարանը, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանը, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանի այսօր Բաքվում կայացած լիագումար նիստի ընթացքում պատգամավոր Գուդրաթ Հասանղուլիևը հանդես է եկել սահմանադրական փոփոխություն իրականացնելու առաջարկով, որի հիմնական կետերից մեկը պետք է լինի Ադրբեջան պետության վերանվանումը։

«Մեր պետության անվանումը պետք է լինի Հյուսիսային Ադրբեջան։ Այնպես, ինչպես մյուս պառակտված ժողովուրդների պարագայում մեր դեպքում ևս Հարավայինի և Հյուսիսայինի միջև հստակ տարանջատում պետք է լինի։ Դա նաև կարող է խթան հանդիսանալ Հարավային Ադրբեջանում բնակվող մեր հայրենակիցների համար», - հայտարարել է Հասանղուլիևը։

Բաքվում Հարավային Ադրբեջան են անվանում հարևան Իրանի կազմում գտնվող Արևմտյան և Արևելյան Ադրբեջան գավառները, որոնց բնակչության մի զգալի մասը թյուրքական ծագում ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG