Մատչելիության հղումներ

Բելգիա-Մարոկկո խաղից հետո Բրյուսելի փողոցներում անկարգություններ են տեղի ունեցել


Բելգիայի ոստիկանությունը ջրանետ մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել Բրյուսելում Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի ֆաներին ցրելու համար, որոնք կիրակի օրը Բելգիա-Մարոկկո խաղից հետո դուրս էին եկել փողոցներ ու անկարգությունների դիմել։

Տեսանյութերում երևում են Բրյուսելի փողոցներում հրդեհված ավտոմեքենաներ, այրվող այլ առարկաներ։

Ոստիկանությունը հաղորդում է, որ ֆուտբոլային ֆաները հրավառությունների համար նախատեսված նյութեր են օգտագործել, փայտեր, հրդեհել են հանրային ճանապարհներ։ Պիրոտեխնիկայից լրագրող է վիրավորվել, որից հետո ոստիկանությունը միջամտել է՝ կիրառելով ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ։

Ոստիկանության մամուլի խոսնակը հայտնել է, որ երեկոյան ժամը 19-ի սահմաններում իրավիճակը հանդարտվել է, բայց որոշ հատվածներում կանխարգելիչ պարեկություն է իրականացվում։

Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կիրակի օրը Մարոկկոյի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Բելգիայի հավաքականին, որից հետո Մարոկկոյի ֆուտբոլային ֆաները դուրս եկան Բրյուսելի փողոցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG