Մատչելիության հղումներ

Էրդողանը խոսել է Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու մեկնարկի մասին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է Եգիպտոսի հետ հարաբերությունները նորմալացնելու մեկնարկի մասին։

Երկար տարիներ երկու երկրների միջև լարվածության կար։ Անցած շաբաթ Քաթարում Եգիպտոսի ու Թուրքիայի նախագահներն իրար ձեռք են սեղմել։

Էրդողանը թուրքական Կոնիա քաղաքում երեկ ասել է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Սիսիի հետ հանդիպումը 30-ից 45 րոպե է տևել և նրանք պայմանավորվել են երկու երկրների արտգործնախարարների բանակցություններ սկսել՝ նորմալացնելու համար երկկողմ հարաբերությունները։

Էրդողանը նշել է, որ նույնը կարող է տեղի ունենալ Սիրիայի հետ՝ ասելով, թե քաղաքականությունում չպետք է նեղացկոտ լինել։

XS
SM
MD
LG