Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, որ հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, Արցախի ՊԲ-ն հերքում է


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական զինված ուժերը նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08:37-ը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը՝ «Խոջավենդի, Ֆիզուլիի, Տերտերի և Աղդամի շրջանների ուղղությամբ»:

Ըստ հաղորդագրության, ադրբեջանական բանակը ձեռնարկել է համարժեք պատասխան քայլեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Բաքվի պնդումը, մասնավորապես, նշելով. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG