Մատչելիության հղումներ

Երկրորդ օրն է՝ հրշեջները փորձում են մարել հրդեհը «Դիլիջան» ազգային պարկում


Անտառ Հայաստանում, արխիվ
Անտառ Հայաստանում, արխիվ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հրշեջ ջոկատները զինծառայողների օգնությամբ արդեն երկրորդ օրն է փորձում են մարել «Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 5։40 հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել նախարարության Փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության՝ մթության և բարդ ռելիեֆի պատճառով երեկ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG