Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գագաթնաժողով. քաղաքացիների ակնկալիքներն արդարացա՞ն, թե՞ ոչ


«ՀԱՊԿ-ից շտապ դուրս գալ է պետք», «սխալ կլինի դուրս գալը». Հայաստանի քաղաքացիների կարծիքները կիսվում են այս հարցում:

«Ազատությունը» քաղաքացիներից հետաքրքրվել է Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կառույցից ունեցած ակնկալիքների մասին:

Չնայած ՀԱՊԿ -ն այդպես էլ քաղաքական հայտարարություն չարեց և չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, վարչապետն այսօր անկեղծ ու դրական էր գնահատել երևանյան գագաթնաժողովի քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագիծը, պատճառաբանելով, որ փաստաթուղթը վերջնական տեսքի չի բերվել։

XS
SM
MD
LG