Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը պնդում է, որ Իրանում «լիարժեք մարդասիրական ճգնաժամ է»


Բողոքի ակցիա Իրանում

Իրանում ավելի քան երկու ամիս շարունակվող բողոքի գործողությունների ֆոնին «լիարժեք մարդասիրական ճգնաժամ է ծավալվում», - այսօր Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Տյուրկը։ Դիմելով Իրանի իշխանություններին՝ ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ էր անում զերծ մնալ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումից։

«Ուժի անհարկի և անհամաչափ կիրառմանը պետք է վերջ տրվի։ Հին մեթոդներն ու պաշարված ամրոցի հոգեբանությունը չեն կարող արդարացում հանդիսանալ նման գործողությունների համար», - հայտարարում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը՝ պնդելով, որ ամենահամեստ հաշվարկներով բողոքի ալիքի մեկնարկից ի վեր Իրանում 300 մարդ է զոհվել, այդ թվում՝ 40 երեխա։

«Այս ցույցերի հետ կապված ձերբակալվել է շուրջ 14 հազար մարդ։ Սա ապշեցուցիչ թիվ է», - պնդում էր Ֆոլքեր Տյուրկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG