Մատչելիության հղումներ

Բաքուն Հայաստանին մեղադրում է ռազմականացման և Ղարաբաղում սադրանքների համար պայմաններ ստեղծելու մեջ


Ադրբեջանցի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում, արխիվ

«Հայաստանը սպառազինություն է տեղափոխում այն տարածքում, որում տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, պայմաններ է ստեղծում ռազմական սադրանքների համար», - Turan գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության փոխտնօրեն Ջեյհուն Շադլինսկին։

«Հայաստանի ռևանշիստական ուժերի գործունեությունը, այդ երկրի ռազմականացումը, ֆինանսական կարողությունները գերազանցող սպառազինության ձեռքբերումը, խաղաղ պայմանագրի կնքումն ամեն կերպ ձգձգելը այն հիմնական գործոններն են, որ խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը», - հայտարարել է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության փոխտնօրենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG