Մատչելիության հղումներ

Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Շոյգուի հետ


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կարճ առանձնազրույց է ունեցել Երևան ժամանած ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ:

«Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

Նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։ Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ», - Ֆեյսբուքում գրել է Պապիկյանը:

XS
SM
MD
LG