Մատչելիության հղումներ

«Պուտինի այցի դեմ բողոքող հայերն ինձ հիշեցնում են Գորբաչովի՝ Վիլնյուս այցի դեմ բողոքող լիտվացիներին». Լիտվայի ԱԳ նախարար


«Պուտինի երևանյան այցի դեմ բողոքող հայերն ինձ հիշեցնում են 1990 թվականին Գորբաչովի Վիլնյուս կատարած այցի դեմ բողոքող լիտվացիներին», - Թվիթերում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

«Այդ օրը մեզանից հազարավորները ցույց տվեցին, որ դրոշները, պաստառներն ու երգերը կարող են վանել բռնապետերին, ովքեր փորձում են խլել մեր ազատությունը», - մասնավորապես գել է Լանդսբերգիսը:

Պուտինի այցի դեմ Երևանում երեկվանից բողոքի ակցիաներ են անցկացվում նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով։ Պարոնյան փողոցից բերման էին ենթարկվել Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ու նրա 3 կուսակիցները։ Խզմալայնն «Ազատությանն» հայտնեց, որ ոստիկանները տեսնելով իրենց պաստառները՝ բերման ենթարկեցին իրենց։ Նրանք երեք ժամ անց ազատ են արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG