Մատչելիության հղումներ

Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ է սպանվել


Իրան - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարբերանշանը համազգեստի վրա, արխիվ
Իրան - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարբերանշանը համազգեստի վրա, արխիվ

Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Դավուդ Ջաֆարին: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով էլիտար ստորաբաժանման պաշտոնական հաղորդագրությունը։

Սիրիայում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի մահվան համար Թեհրանը մեղադրում է Իսրայելին:

«Հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի ավագ սպա, գնդապետ Դավուդ Ջաֆարին, ով Սիրիայում ռազմական խորհրդական էր աշխատում, երեքշաբթի առավոտյան զոհվել է Դամասկոսի մոտ ռումբի պայթյունի հետևանքով, որն իրականացրել են Իսրայելի գործակալները», - ըստ իրանական լրատվամիջոցների՝ ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Էլիտար ռազմական կառույցը հայտարարել է, որ Իսրայելը «պատասխան կտա այդ հանցագործության համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG