Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան


Քիչ առաջ Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահը: Վլադիմիր Պուտինին օդանավակայանում դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարներին դիմավորել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վլադիմիր Պուտինը Երևանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախագահ Պուտինը Երևանում նաև առանձին հանդիպում կունենա վարչապետ Փաշինյանի հետ։

Հայաստան այցից առաջ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի առաջնորդի հետ։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Պուտինն ու Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը:

Մանրամասները՝ քիչ անց

XS
SM
MD
LG