Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Կիևին կտրամադրի 4.5 միլիարդ դոլար երկրի բյուջեին աջակցելու համար


ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, Վաշինգտոն, արխիվ:

Միացյալ Նահանգների գանձապետարանի քարտուղարը (ֆինանսների նախարարը) հայտնել է Կիևին 4 և կես միլիարդ դոլար տրամադրելու մասին: Այդ գումարն ուղղվելու է Ուկրաինայի պետական բյուջեին սատարելու նպատակով:

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինային աջակցելու անսասան պարտավորությանը և դրամաշնորհի կարգով 4 ու կես միլիարդ դոլար է հատկացնում այդ երկրի պետական բյուջեին: Գումարի տրամադրումը կսկսվի առաջիկա շաբաթներին»,- ասել է նախարար Ջանեթ Յելենը:

Նրա համոզմամբ, այդ ֆինանսավորումը Կիևին թույլ կտա պահպանել տնտեսական կայունությունը, շարունակել հիմնական պետական ծառայությունների տրամադրումը, այդ թվում՝ աշխատավարձեր վճարել հիվանդանոցների, պետական հիմնարկների և կրթական հաստատությունների աշխատակիցներին և սոցիալական օգնություն ցույց տալ տարեցներին ու երկրի բնակչության խոցելի շերտերին:

XS
SM
MD
LG