Մատչելիության հղումներ

Թուրքիան կարող է Սիրիայի քրդերի դեմ նաև ցամաքային գործողություն իրականացնել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ բանակն առաջիկայում կարող է ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայում քրդական ստորաբաժանումների դեմ:

Այդ մասին նա ասել է այն բանից հետո, երբ թուրքական հրետանին Սիրիայի հյուսիսում հուժկու հարվածներ է հասցրել Տալ Ռիվաատ և Քոբանի բնակավայրերին: Նա ասել է, թե այդ հարվածների թիրախն ահաբեկիչներն են:

«Մենք մի քանի օր է օդանավերով, թնդանոթներով և հրետանիով ոչնչացնում ենք ահաբեկիչներին: Աստծո կամոք, մենք առաջիկայում հնարավորինս արագ նրանց արմատախիլ կանենք նաև մեր հրասայլերով և մեր զինվորներով ու մեզ սատարող դաշնակիցներով»,- ասել է Էրդողանը:

Նա ավելի վաղ ասել է, որ քուրդ զինյալների դեմ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով:

Էրդողանը սկսել է առավել կոշտ մեկնաբանել խնդիրն այն բանից հետո, երբ վերջերս Ստամբլուլի մարդաշատ կենտրոնում ահաբեկչական պայթյունից խաղաղ բնակիչներ են սպավել: Նա պնդել է, որ այդ հարձակումը կազմակերպել են Քրդական բանվորական կուսակցության հետ կապ ունեցող զինյալները: Կան ձերբակալվածներ, այդ թվում մեկ կին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG