Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն Երևանում կխոսի ՀԱՊԿ-ի առաջնահերթ խնդիրների մասին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ, Մինսկ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ, Մինսկ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստում կխոսի կառույցի առաջնահերթ խնդիրների մասին, որոնք օրակարգում կլինեն 2022-23 թվականներին՝ Բելառուսի նախագահության ժամանակաշրջանում:

«Հաշվի առնելով նախագահությունը Բելառուսին փոխանցելու հանգամանքը, Ալեքսանդր Լուկաշենկոն կհնչեցնի այն առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա հարկ կլինի կենտրոնացնել համատեղ ջանքերը»,- նշվում է նախագահի մամուլի ծառայության այսօրվա հաղորդագրությունում:

ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստը գումարվելու է նոյեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում: Հավաքը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով:

«Լիդերները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները, կամփոփեն ՀԱՊԿ-ի գործունեությունը միջնստաշրջանային փուլում և կանդրադառնան տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG