Մատչելիության հղումներ

Ճավա կղզում երկրաշարժի հետևանքով առնվազն 162 մարդ է զոհվել


Ինդոնեզիա - Երկրաշարժի հետևանքները Ճավա կղզում, 21-ը նոյեմբերի, 2022թ.

Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 162-ի, հաղորդվում է հարյուրավոր տուժածների մասին, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Մահացածներից շատերը դպրոցականներ են:

Ավելի քան 13 հազար մարդ, որոնց տները մեծ վնասներ են կրել երկրաշարժից, տեղափոխվել են տարհանման կենտրոններ։

5,6 մագնիտուդով երկրաշարժը Ճավայում տեղի է ունեցել երեկ կեսօրին:

Ինդոնեզիայում պարբերաբար տեղի են ունենում ավերիչ երկրաշարժեր։ Փետրվարին Արևմտյան Սումատրա նահանգում 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 25 մարդ զոհվեց, ավելի քան 460-ը վիրավորվեցին։ Անցած տարվա հունվարին Արևմտյան Սուլավեսի նահանգում 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 100 մարդ, վիրավորվեց մոտ 6,5 հազարը։

2004-ին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու ցունամին խլեցին գրեթե 230 հազար մարդու կյանք մի քանի երկրներում, մեծ մասը՝ Ինդոնեզիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG