Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մասնակի զորահավաքից հետո առնվազն 159 երեխաներ իրենց հայրերին են կորցրել


Ուկրաինայում զոհված ՌԴ զինվորի հուղարկավորությունը, արխիվ:

«Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով «Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականին, հաղորդում է, որ առնվազն 159 ռուսաստանցի երեխաներ կորցրել են մասնակի զորահավաքով Ուկրաինա ուղարկված իրենց հայրերին:

Հայրերից զրկվել են առնվազն 91 ընտանիքների զավակներ: Այդ ընտանիքներից 15-ը բազմազավակ են:

Սեպտեմբերի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքից հետո Ուկրաինայում զոհվել է առնվազն 217 զորակոչված:

«Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականը վերլուծել է միայն բաց աղբյուրների հրապարակած տվյալները, հետևաբար, զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել:

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում այդ զինծառայողների կյանքը ռազմաճակատ հասնելուց հետո միջինը տևել է 23.5 օր:

XS
SM
MD
LG