Մատչելիության հղումներ

Բաքու է այցելում ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը


Ադրբեջան - ԱՄՆ դրոշը Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց, արխիվ
Ադրբեջան - ԱՄՆ դրոշը Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քեմերոն Միլարդը ժամանել է Բաքու, հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների, տնտեսական և քաղաքական փորձագետների, ԱՄՆ կառավարության գործընկերների հետ:

Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Միլարդը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանականների հետ, քննարկել երկկողմ հարաբերությունները։

«Քեմերոնն իր հանդիպումներում նշել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և անկախությանը, և որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանման գործին», - ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG