Մատչելիության հղումներ

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է նախագահական ընտրություններում


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը թիվ 59 ընտրատեղամասում, Աստանա, 20-ը նոյեմբերի, 2022թ.
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը թիվ 59 ընտրատեղամասում, Աստանա, 20-ը նոյեմբերի, 2022թ.

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է արտահերթ նախագահական ընտրություններում: Այդ մասին են վկայում էքզիթ փոլերի արդյունքները:

«Ղազախստան» հեռուստառադիոընկերության հարցումների արդյունքների համաձայն, Տոկաևը նոյեմբերի 20-ի երեկոյան դրությամբ հավաքում է քվեների ավելի քան 85.5 տոկոսը:

Երկրորդ տեղում Ժիգուլի Դայրաբաևն է, ով հավաքում է քվեների 2.67 տոկոսը:

Մնացած թեկնածուներն է՛լ ավելի ցածր արդյունք են գրանցել՝ Մեյրամ Կաժիկենը՝ 2.43, Կարակատ Աբդենը՝ 2.61, Սալտանատ Տուրսինբեկովը՝ 1.44, և Նուրլան Աուեսբաևը՝ 1.93 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG