Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները համագործակցության հարցեր են քննարկել


«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Բենի Գանցը նոյեմբերի 20-ն հեռախոսով քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցությունն ընդարձակելու հնարավորությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

Գանցն ասել է, որ «Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա, և երախտագիտություն է հայտնել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանությունը բացելու որոշման համար»:

«Իտերֆաքսը» նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իսրայելյան կողմի նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG