Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները և ռուսները միմյանց են մեղադրում Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում հրետանային հարվածներ հասցնելու համար


Զապորոժիեի ԱԷԿ-ը, արխիվ, Էներգոդար:
Զապորոժիեի ԱԷԿ-ը, արխիվ, Էներգոդար:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ավելի քան տասը հզոր պայթյունների մասին: Դրանք տեղի են ունեցել երեկ երեկոյան և այսօր առավոտյան:

ԱԷՄԳ-ն նշել է, որ ԱԷԿ-ի առանցքային համակարգերը չեն վտանգվել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ռուսաստանն այդ հրետանային հարվածների համար Ուկրաինային է մեղադրել: «Ռոսներգոատոմ» դաշնային գործակալությունը պնդում է, որ արկերից մեկը հարվածել է թարմ միջուկային վառելիքի պահեստավորման հատուկ շինության տանիքին:

Ուկրաինայի «Էներգոատոմը» պնդում է, որ ԱԷԿ-ը հրետակոծել են ռուսները, որոնց նպատակն է շարքից հանել 5-րդ և 6-րդ էներգաբլոկների վերագործարկման համար կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքը:

Կիևը նշում է, որ ռուսական կողմը ցանկանում է այդպես ուկրաինացիներին զրկել ԱԷԿ-ի արտադրելիք էլեկտրաէներգիան օգտագործելու հնարավորությունից:

Ռուսական բանակը վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամեն օր հրթիռակոծում է Ուկրաինայի էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման համակարգերը և ձմռան ամիսներին անտանելի պայմաններ է ստեղծում բնակչության համար:

XS
SM
MD
LG