Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը պնդում է, որ հարձակման է անցել Դոնեցկի մերձակայքում


Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ վերջին 24 ժամերի ընթացքում բանակային ստորաբաժանումները հարձակողական գործողություններ են ձեռնարկել Դոնեցկի մերձակայքում։

«Դոնեցկի հանրապետությունում իրականացված հարձակողական գործողությունների ընթացքում ռուսական զորքերին հաջողվել է 120 ուկրաինացի զինծառայող, երկու տանկ, երեք զրահամեքենա և յոթ ավտոմեքենա ոչնչացնել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանի ՊՆ խոսնակը նաև տեղեկացրել է, որ ռուսական զորքերին հաջողվել է հետ մղել Լուգանսկի և Խարկովի ուղղություններում ձեռնարկված ուկրաինական հարձակումները, ինչպես նաև ոչնչացնել Խարկովի մարզում գտնվող 9 հրամանատարական կետեր, որոնց միջոցով ուկրաինական բանակը համակարգում էր ռազմական գործողությունների ընթացքը։

XS
SM
MD
LG