Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան առաջին անգամ հրապարակել է Կիմ Չոն Ունի դստեր լուսանկարները


 Բալիստիկ հրթիռի արձակման ընթացքում արված լուսանկար, որտեղ երևում են նաև Կիմ Չոն Ունի կինն ու դուստրը, 18-ը նոյեմբերի, 2022թ․
Բալիստիկ հրթիռի արձակման ընթացքում արված լուսանկար, որտեղ երևում են նաև Կիմ Չոն Ունի կինն ու դուստրը, 18-ը նոյեմբերի, 2022թ․

Հյուսիսային Կորեան այսօր առաջին անգամ հրապարակել է Կիմ Չոն Ունի դստեր լուսանկարները։

Երկրի պետական հեռուստատեսությունը լուրերի թողարկման ընթացքում հրապարակել է նախօերին՝ «Հվասոն 17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման ընթացքում արված լուսանկարները, որոնցում Կիմ Չոն Ունի հետ ձեռք ձեռքի պատկերված է նաև դեռահաս մի աղջիկ։

Մինչ այս պաշտոնական Փհենյանը գրեթե որևէ տեղեկություն չէր հաղորդում երկրի ղեկավարի անձնական կյանքի մասին։

Տարիներ առաջ միայն պաշտոնական աղբյուրները բացահայտել էին Կիմ Չոն Ունի կնոջ ինքնությունը, որն, ի դեպ, ևս ներկա էր բալիստիկ հրթիռի արձակմանը։

Reuters-ի փոխանցմամբ, Հյուսիսային Կորեայի ղեկավարի դստեր անսպասելի հայտնությունը որոշակի հարցեր է առաջացնում, մասնավորաբար, արդյոք երկրի իշխող ընտանիքը չի պատրաստվում նոր սերնդափոխության։

XS
SM
MD
LG