Մատչելիության հղումներ

Գարեջրի վաճառքը Քաթարում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում արգելվել է


Երկու օրից Քաթարում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում գարեջրի վաճառքը մարզադաշտերում և դրանց հարակից տարածքներում կարգելվի։ Այս մասին այսօր հայտարարել է Ֆուտբոլային ֆեդերացիաների միջազգային ընկերակցությունը՝ FIFA-ն՝ նշելով, որ այս որոշումը կայացվել է Քաթարի իշխանությունների և առաջնության գլխավոր հովանավորներից մեկի՝ Budweiser գարեջրի արտադրությամբ զբաղվող AB InBev ընկերության միջև երկարատև բանակցություններից հետո։

«Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ալկոհոլային խմիչքների վաճառքը կենտրոնացնել երկրպագուների համար նախատեսված հատուկ գոտիներում և արտոնագրված հաստատություններում՝ հեռացնելով խմիչքի վաճառքով զբաղվող կետերը մարզադաշտերից և դրանց շրջակայքից», - նշված է FIFA-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։

«Առաջնությանը ժամանող երկրպագուների մի զգալի մասը Մերձավոր Արևելքից և Հարավային Ասիայից է, որտեղ ալկոհոլը տեղական մշակույթում մեծ տեղ չունի։ Դա է պատճառը, որ ալկոհոլային խմիչքների առկայությունը կարող է տհաճություն պատճառել այդ մարդկանց», - նշում են FIFA-ի ներկայացուցիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG