Մատչելիության հղումներ

Anadolu. «Էրդողանը բարձր է գնահատել Բըրնս-Նարիշկին բանակցությունները»


ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնս, արխիվ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնս, արխիվ

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել շաբաթասկզբին Անկարայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնց մասնակցում էին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը և Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը։ Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Թուրքիայի տարածքում ռուսական գազի վաճառքի հաբ ստեղծելու Մոսկվայի առաջարկին։ «Թուրքական իրավաբանական և տեխնիկական խմբերը շուտափույթ կերպով կքննարկեն այդ նախաձեռնությունը», - նշել է Էրդողանը։

«Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել իր ռուսաստանցի պաշտոնակցին Ուկրաինայից գյուղմթերքի արտահանման նախաձեռնության երկարաձգման հանդեպ Մոսկվայի ցուցաբերած կառուցողական մոտեցման համար», - տեղեկացնում է Anadolu-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG