Մատչելիության հղումներ

Բուլղարիան, Ռումինիան և Խորվաթիան առաջիկայում կարող են մաս կազմել շենգենյան գոտուն


Եվրահանձնաժողովը կոչ է անում ԵՄ խորհրդին ընդլայնել շենգենյան գոտին՝ Բուլղարիայի, Խորվաթիայի և Ռումինիայի հաշվին։

«Այս երկրները կատարել են այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են եվրոպական ազատ վիզային գոտի մուտք գործելու համար։ Բացի այդ, Բուլղարիան, Խորվաթիան և Ռումինիան մեծապես նպաստել են Շենգենյան գոտու բնականոն կենսագործունեությանը՝ հատկապես կորոնավիրուսի համաճարակի և ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում», - նշված է Եվրահանձնաժողովի եզրակացության մեջ։

Շենգենյան գոտու ընդլայնման վերաբերյալ այս առաջարկը ԵՄ խորհուրդը կքննարկի դեկտեմբեր ամսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG