Մատչելիության հղումներ

Պուտին․ «Բանկերը խմում են թոշակառուների արյունը»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ քննադատել է երկրի բանկային համակարգի ներկայացուցիչներին տարեցների հանդեպ որդեգրած գործելաոճի, մասնավորաբար նրանց հանդեպ վարվող վարկային քաղաքականության համար։

«Խնդրում են հատուկ ուշադրություն դարձնել տարեց մարդկանց, թոշակառուներին։ Բանկերը հեշտությամբ և հաճույքով այդ մարդկանց վարկեր են տրամադրում՝ ելնելով այն հանգամանքից, որ բնակչության այդ խումբը կայուն եկամուտ ունի։ Հետագայում, սակայն, այդ մարդիկ հավերժական պարտապանի են վերածվում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ շարունակելով. «Մեր ֆինանսական կառույցների հանդեպ ունեցած իմ ողջ հարգանքով հանդերձ պետք է արձանագրել՝ բանկերը մարդկանց արյունը խմում են մինչև նրանց մահ։ Այս ամենին հարկավոր է վերջ տալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG