Մատչելիության հղումներ

Արևմտյան ուժերը կաջակցեն Լեհաստանին՝ հետաքննելու, թե ինչ է կոնկրետ տեղի ունեցել. Բայդեն


Ինդոնեզիա, Բալի - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցում է լրագրողների հետ, 16-ը նոյեմբերի, 2022թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դաշնակիցների հետ հանդիպումից հետո ասել է, որ արևմտյան ուժերը կաջակցեն Լեհաստանին՝ հետաքննելու, թե «ինչ է կոնկրետ տեղի ունեցել» այդ երկրի տարածքում հրթիռային հարձակման ժամանակ, հավելելով՝ նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ հրթիռը, հավանաբար, չի արձակվել «Ռուսաստանից»:

«Քիչ հավանական է, որ այն արձակվել է Ռուսաստանից», - ասել է Բայդենը լրագրողներին Բալիում, որտեղ մասնակցում է Մեծ քսանյակի գագաթնաժողովին։ ԱՄՆ նախագահը վկայակոչել է հրթիռի հետագիծը։ «Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի պարզենք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել», - նշել է Միացյալ Նահանգների նախագահը։

Աշխարհի առաջնորդները, ովքեր հավաքվել են Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի գագաթնաժողովին, չորեքշաբթի օրը արտակարգ հանդիպում են անցկացրել Լեհաստանում հրթիռների պայթյուններից հետո, որոնց հետևանքով երկու քաղաքացի է զոհվել:

Հանդիպումը հրավիրել էր ԱՄՆ նախագահը, հայտնել են Սպիտակ տանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG