Մատչելիության հղումներ

Ուկրաինայում երկու կողմն էլ բռնություններ է կիրառել ռազմագերիների նկատմամբ. ՄԱԿ-ի քննիչներ


ՄԱԿ-ի քննիչները հայտարարում են, որ Ուկրաինայում պատերազմող երկու կողմն էլ խոշտանգումներ, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական բռնություններ է կիրառել ռազմագերիների նկատմամբ։

«Միջազգային իրավունքի համաձայն՝ «խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արգելքը բացարձակ է, նույնիսկ, հատկապես, զինված բախումների ժամանակ», - հայտարարել է ՄԱԿ-ի իրավունքների դիտորդական առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները՝ ափսոսանք հայտնելով, որ ուկրաինական պատերազմի կողմերից ոչ մեկը, ըստ երևույթին, լիովին չի հետևում այդ սկզբունքին, սակայն ռուսների կողմից ուկրաինացի ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքն ավելի «համակարգված» էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG