Մատչելիության հղումներ

Միրզոյանը ցավակցել է Ստամբուլի պայթյունի կապակցությամբ, Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել


Թուրքիա - Ստամբուլում սգում են ահաբեկչության զոհերի համար, 14-ը նոյեմբերի, 2022թ.

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել երեկ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - Թվիթերում գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նույնպես Թվիթերում գրառմամբ արձագանքել է Միրզոյանին. - «Շնորհակալություն Ձեր ցավակցական ուղերձի համար»։

Ստամբուլի պայթյունի հետևանքով, որը Թուրքիայի իշխանություններն ահաբեկչություն են որակում, զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG