Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է Խրամորթի միջադեպը


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է շաբաթ օրը Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը:

«Նոյեմբերի 12-ին ժամը 15։30 ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, ով գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողային աշխատանքներ էր կատարում Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք։ Գնդակոծության հետևանքով տեղի բնակիչը թեթև վիրավորվել է, տեխնիկան աննշան վնասվել է։

Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ քննություն է անցկացնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG