Մատչելիության հղումներ

Ըստ վրացական կողմի՝ ռուսներն անօրինական օբյեկտ են տեղակայել Հարավային Օսիայի սահմանին


Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ ռուս զինվորականներն անօրինական օբյեկտ են տեղակայել Հարավային Օսիայի սահմանային գծի մոտ՝ Ատոց գյուղի մերձակայքում։ Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները գրել էին, որ ռուսական կողմը պատրաստվում է նոր անցակետ կառուցել այդ տարածքում։

«Օկուպացիոն գծի երկայնքով ապօրինի գործողությունները, այդ թվում՝ այսպես կոչված «սահմանապատումը» բարդացնում են տեղի բնակչության առօրյան և վնասում տարածաշրջանի անվտանգությանը»,- ասվում է Վրաստանի անվտանգության ծառայության հաղորդագրությունում։

Գերատեսչությունը նշում է, որ պատրաստվում է հարցը քննարկել Թբիլիսիի միջազգային գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG