Մատչելիության հղումներ

Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել Բայդենի եղբայրների, քրոջ, Մենենդեսի հայազգի կնոջ նկատմամբ


Պաշտոնական Մոսկվան ԱՄՆ ևս 200 քաղաքացու նկատմամբ Ռուսաստան մուտքի արգելք է սահմանել, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության մամլո ծառայությունը։

Ռուսաստանյան «սև ցուցակում» ներառվել են ամերիկյան իշխանությունների և օրենսդիրների ներկայացուցիչներ, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականները, ռազմարդյունաբերական ոլորտի ղեկավար պաշտոնյաներ, փորձագետներ։

Նրանց թվում են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու եղբայրներն ու քույրը, ԱՄՆ ազդեցիկ սենատոր Բոբ Մենենդեսի հայազգի կինը՝ Նադին Արսլանյանը։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ նրանք «աջակցում են Կիևի ռեժիմին և ռուսաֆոբ քարոզարշավին»։

XS
SM
MD
LG