Մատչելիության հղումներ

Շոն Փենն իր Օսկարի արձանիկն ի պահ է տվել Վլադիմիր Զելենսկուն՝ մինչև Ուկրաինայի հաղթանակը


Հոլիվուդի գերաստղ Շոն Փենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 8-ը նոյեմբերի, 2022թ.
Հոլիվուդի գերաստղ Շոն Փենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 8-ը նոյեմբերի, 2022թ.

Հոլիվուդի աշխարհահռչակ աստղ և կինոբեմադրիչ Շոն Փենը, ով Ուկրաինայի պատերազմի նկատմամբ խիստ քննադատության համար Ռուսաստանի կողմից ենթարկված է պատժամիջոցների, նախօրեին Կիևում իր Օսկարի մրցանակն ի պահ է տվել նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

«Սա, թերևս, խորհրդանշական հիմար բան է, պահեք արձանիկը, երբ կհաղթեք՝ այն կվերադարձնեք ինձ Մալիբուում», - ասել է Փենը:

Նա պատերազմի ընթացքում երրորդ անգամ է այցելում Ուկրաինա: Փենը վավերագրական ֆիլմ է նկարահանում այս պատերազմի մասին:

Վլադիմիր Զելենսկին Հոլիվուդի աստղին Պատվո շքանշան է շնորհել՝ այդպես գնահատելով նրա աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և պատերազմի մասին աշխարհին պատմելու առաքելությունը:

Նրանք երկուսով այցելել Խիզախության պուրակ, որտեղ հատակին տեղադրված սալիկներից մեկին կա Փենի անունը:

Այդ պուրակում Ուկրաինայի հարձակումը վճռականորեն դատապարտած և երկրին աջակցություն ցուցաբերող լիդերների անուններն են:

Շոն Փենից զատ այստեղ են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Լատվիայի, Լեհաստանի նախագահների, Չեխիայի, Լեհաստանի, Սլովենիայի և Բրիտանիայի վարչապետերի՝ այդ թվում նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անուններով սալիկներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG