Մատչելիության հղումներ

Անահիտ Մանասյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ


Անահիտ Մանասյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ:

Ըստ դատախազության՝ Մանասյանն ընտրվել է Որակավորման հանձնաժողովի երեկվա մրցույթում՝ միաձայն դրական եզրակացությամբ։

Մանասյանը եղել է Սահմանադրական դատարանի խորհրդական, զբաղեցրել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնը, այս տարվա ապրիլից օգոստոս էլ եղել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ավագ իրավական փորձագետ։

Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG