Մատչելիության հղումներ

Պեկինը չեղարկել է ԵՄ խորհրդի ղեկավարի ուղերձի հեռարձակումը Շանհայի ցուցահանդեսի բացմանը


Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության և Չինաստանի դրոշների ֆոնին, 8-ը նոյեմբերի, 2022թ.
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության և Չինաստանի դրոշների ֆոնին, 8-ը նոյեմբերի, 2022թ.

Չինաստանի իշխանությունները չեղարկել են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի տեսաուղերձի հեռարձակումը Շանհայում China International Import Expo-ի՝ խոշոր առևտրային ցուցահանդեսի բացման ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտական իր աղբյուրները։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Միշելն իր նախապես ձայնագրված ելույթում կոշտ քննադատություն է հնչեցրել Ռուսաստանի հասցեին, ինչպես նաև խոսել է ռուսական էներգետիկայից Եվրամիության ծայրահեղ կախվածության մասին։ ԵՄ ղեկավար պաշտոնյան, աղբյուրի համաձայն, նաև կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը լուծելու համար։

Պաշտոնական Պեկինը միջադեպի վերաբերյալ Reuters-ի հարցերին չի պատասխանել:

Չինաստանը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հայտարարում է, որ կողմ է հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելուն։

XS
SM
MD
LG