Մատչելիության հղումներ

Meta ընկերությունում այս շաբաթ խոշոր կրճատումներ են նախատեսվում


Meta ընկերության և դրա մաս կազմող Facebook-ի, Messenger-ի, Instagram-ի, WhatsApp-ի և Oculus-ի պատկերանշանները

Մարկ Ցուկերբերգին պատկանող Meta Platforms ընկերությունը, որի մաս են կազմում Facebook-ը, Messenger-ը, Instagram-ը, WhatsApp-ը և Oculus-ը, պետք է այս շաբաթ հայտարարի մեծ թվով ծառայողների աշխատանքից ազատելու մասին:

Ենթադրվում է, որ որոշումը կտարածվի հազարավոր աշխատակիցների վրա: Ըստ ընկերության տնտեսագետների, հաջորդ տարի ընկերության ծախսերը զգալիորեն կավելանան, ինչը կհանգեցնի մոտ 67 միլիարդ դոլարի կորստի արժեթղթերի շուկայում:

Ցուկերբերգը վերջերս արգելել է նոր ծառայողներ վարձել և կարգադրել է միջոցներ ձեռնարկել ծախսերը կրճատելու համար:

Meta-ի ցուցիչները շուկաներում թուլացել են, այդ ընկերության հիմնական մրցակիցը հիմա համարվում է TikTok չինական ընկերությունը:

Meta -ն մեծ գումարներ է տրամադրում «մետատիեզերքի» հայեցակարգի շրջանակներում «վիրտուալ իրականության» զարգացման ծրագրին:

Ցուկերբերգն ասել է, թե իր կարծիքով, մեկ տասնամյակ է անհրաժեշտ այդ ներդրումներից եկամուտ ստանալու համար:

Օրեր առաջ խոշոր կրճատումների մասին է հայտնել Իլոն Մասկի սեփականությունը դարձած Twitter ընկերությունը:

XS
SM
MD
LG