Մատչելիության հղումներ

Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն


Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հենացատկ վարժությունում վաստակելով 15.050 միավոր, գերազանցեց իր բոլոր մրցակիցներին և նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանն էլ երեկ նժույգ-թափերի վարժությունում գրավել էր երրորդ հորիզոնականը՝ նման կերպ երկրորդ անգամ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

«Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG