Մատչելիության հղումներ

«Կապիտուլյացիան կարող ենք կանխել ազգային իշխանություն ձևավորելով». Իշխան Սաղաթելյան


«Կապիտուլյացիան կարող ենք կանխել ազգային իշխանություն ձևավորելով», - Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց խորհրդարանի ընդդիմադր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Կապիտուլյացիան կարող ենք կանխել միայն ազգային համերաշխության դրոշով, համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով, և որպես դրա կարևոր հանգրվան՝ ազգային իշխանություն ձևավորելով», - հայտարարեց Սաղաթելյանը:

Թե ի՞նչ պետք է անի ազգային իշխանությունը, ընդդիմադիր պատգամավորը մանրամասնեց. «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացնում: Երկրորդ՝ պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրների լուծում: Երրորդ՝ կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում: Այս երեք ուղղություններով հետևողական, ամենօրյա տքնաջան աշխատանք է պետք իրականացվի նոր որակի իշխանության կողմից»:

Հանրահավաքին մասնակցում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ընդդիմադիրների բնորոշմամբ՝ այն միասնության հանրահավաք է ոչ թե որևէ անձի, կուսակցության շուրջ, այլ՝ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության։ Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունն իրավունք չունի ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը:

Նախորդ շաբաթ էլ հանրահավաք էր տեղի ունեցել Ստեփանակերտում: Արցախի իշխանությունն ու հանրահավաքի մասնակիցները դիմել էին Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով, որ չստորագրվի որևէ փաստաթուղթ, որով Արցախը կանցնի Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG