Մատչելիության հղումներ

15 զոհ, 5 վիրավոր Ռուսաստանում՝ գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով


Ռուսաստանի Կոստրոմա քաղաքի գիշերային ակումբներից մեկում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։ Տարհանվել է մոտ 250 հոգի:

Իշխանությունները հայտնում են, որ «Պոլիգոն» ակումբում բռնկված հրդեհը մարվել է նոյեմբերի 5-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում: Արտակարգ ծառայություններն էլ հայտնել են, որ հրդեհը կարող էր առաջանալ պիրոտեխնիկայի պատճառով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG