Մատչելիության հղումներ

Պուտին. «Զորակոչվածների թիվը հասել է 318 հազարին»


ՌԴ նախագահ Վլադիմրի Պուտինը մասնակցում է «Վալդայան քննարկումների», արխիվ, Մոսկվա, 27 հոկտեմբերի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե ՌԴ Զինված ուժերին միանալու ցանկացողների թիվը չի կրճատվում, իսկ զորակոչվածների թիվը հասել է 318 հազարին:

«Արդեն ունենք 318 հազար զորակոչված: Ինչո՞ւ 318 հազար, որովհետև կամավորներն են գալիս, նրանց թիվը չի կրճատվում»,- ասել է նախագահը:

Նրա փոխանցմամբ, այդ թվից 49 հազարն արդեն բանակում են և մարտական խնդիրներ են իրականացնում, իսկ մնացած զորակոչվածները պատրաստություն են անցնում:

Պուտինն ասել է նաև, թե պետությունը պետք է ամեն բան անի զորակոչվածների ընտանիքներին, ծնողներին, կանանց և երեխաներին սատարելու համար:

XS
SM
MD
LG