Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարն ու ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են հետագա համագործակցության հարցեր


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին է այսօր ներկայացրել սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

Կարևորելով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Շչիգիելը ներկայացրել է իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները Հայաստանում, քննարկվել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ: Նախ Հայաստան ժամանեց ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը, իսկ չորս տասնյակ դիտորդները ժամանեցին հոկտեմբերի վերջին: Քաղաքացիական առաքելությունը սահմաններին կմնա ոչ ավելի քան երկու ամիս։

XS
SM
MD
LG