Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը տեղեկություններ ունի, որ Հյուսիսային Կորեան զենք է ուղարկում Ռուսաստան


Հյուսիսային Կորեայի բանակի զորավարժություններ, արխիվ
Հյուսիսային Կորեայի բանակի զորավարժություններ, արխիվ

Միացյալ Նահանգները տեղեկություններ ունի, որ Հյուսիսային Կորեան գաղտնի կերպով Ռուսաստանին հրետանային արկեր է մատակարարում Ուկրաինայի դեմ պատերազմելու համար, ամենօրյա ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք տեղեկություններ ունենք, որ չնայած Հյուսիսային Կորեայի հրապարակային հերքումներին, Հյուսիսային Կորեան գաղտնի կերպով Ռուսաստանին մատակարարում է զգալի քանակի արկեր Ուկրաինայի պատերազմի համար։ Զենքի մատակարարման իրական նպատակակետը շփոթեցնելու համար տպավորություն է ստեղծվում, թե դրանք ուղարկվում են Հյուսիսային Աֆրիկա կամ Մերձավոր Արևելք»,- ասել է Փրայսը։

Ավելի վաղ, Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քըրբին լրագրողներին ասել էր, որ Վաշինգտոնը ՄԱԿ-ի հետ խորհրդակցելու է բեռնափոխադրումների հաշվետվության հարցերի շուրջ։

XS
SM
MD
LG