Մատչելիության հղումներ

Բաքուն հայտարարում է Իրանի վերահսկողության տակ գործող զինված խմբավորման բացահայտման մասին


Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է երկրում Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գործող զինված խմբավորման բացահայտման մասին, հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը։

Դրանում նշվում է, որ խմբավորման պարագլուխները, որոնք հետախուզվում են Ադրբեջանի իրավապահների կողմից, գործել են կրոնական գաղափարախոսության քարոզչության քողի տակ և այժմ թաքնվում են Իրանում:

«Գերատեսչությունը բազմակողմանի քննություն է իրականացնում՝ կապված Ադրբեջանի քաղաքացիների՝ երկրից դուրս զորավարժություններում գաղտնի կերպով ներգրավելու, պետական անվտանգության շահերի դեմ օգտագործելու նպատակով նրանց ֆինանսավորելու հետ», - ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ զինված խմբավորման կողմից հավաքագրված անձինք նախ տեղափոխվել են Իրան, ապա կեղծ փաստաթղթերով ուղարկվել Դամասկոս, որտեղ էլ, աղբյուրի համաձայն, ռազմական պատրաստություն են անցել։

Պաշտոնական Թեհրանն առայժմ չի արձագանքել Բաքվի մեղադրանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG