Մատչելիության հղումներ

Ռուսները հարկադիր տարհանելու են Կախովսկի շրջանի բնակիչներին


Խերսոնի բնակիչների տարհանումը, հոկտեմբեր, 2022թ.

Խերսոնի մարզը զավթած ռուսների տեղական վարչակազմը հայտնել է Կախովսկի շրջանի խաղաղ բնակիչներին նոյեմբերի 6-ից պարտադիր տարհանելու մասին: Ռուսական վարչակազմը դա պատճառաբանում է ռազմական վտանգով:

Ռուսների վարչակազմի այդ հայտարարությունը տարածել է տեղական Տելեգրամ ալիքը:

«Բոլոր բնակիչներին: Անհապաղ լքել բնակավայրը: Կա ռազմական վտանգի բարձր հավանականություն: Տարհանումն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով: Գնացեք տարհանման կետեր: Ձեզ հետ վերցրեք փաստաթղթերը, փող, արժեքավոր իրերը և տաք հագուստ: Շրջանում մնացող բնակիչների նկատմամբ նոյեմբերի 6-ից կկիրառվեն հարկադիր տարհանման միջոցներ», - ասվում է հաղորդագրությունում:

Մոսկվան սեպտեմբերի 30-ին հայտարարել է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի Դաշնությանը միացնելու մասին՝ հիմք առնելով Ուկրաինայի այդ տարածքներում «անցկացված» և Կիևի ու միջազգային համայնքի կողմից չճանաչված «հանրաքվեների» արդյունքները:

Ուկրաինական բանակը վերջին շաբաթներին աստիճանաբար մոտենում է Խերսոնին, ենթադրվում է, որ առաջիկայում այդ շրջանում կարող են տեղի ունենալ ծանր մարտեր:

XS
SM
MD
LG