Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահի ռազմական հարցերով օգնականն այցելել է Նախիջևան


Ադրբեջանի նախագահի՝ ռազմական հարցերով օգնական Մագերամ Ալիևը այցելել է Նախիջևան, Ինքնավար շրջանի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ քննարկել Նախիջևանում մշտապես տեղակայված զորամասերի նյութատեխնիկական ապահովմանը, մարտական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր։

«Այցի շրջանակներում իրականացվել է պետական սահմանի, շտաբների շենքերի, զինվորականների հանրակացարանների, բժշկական կենտրոնների և այլ ռազմական օբյեկտների, ինչպես նաև զրահատեխնիկայի, ավիացիոն էսկադրիլիա և զինտեխնիկայի ստուգում», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG