Մատչելիության հղումներ

Կիևում ամբողջությամբ վերականգնվել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը


Ռուսական ուժերի զանգվածային հարվածների հետևանքով խաթարված ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիևում ամբողջությամբ վերականգնվել է, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Կիևի բնակիչների տների ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Շնորհակալություն Kyivvodokanal-ի և DTEK-ի փորձագետներին, ովքեր գրեթե մեկ օր աշխատեցին՝ մայրաքաղաքի բնակիչներին ջուրն ու էլեկտրականությունը վերականգնելու համար»,- հայտարարել է Կլիչկոն։

Հոկտեմբերի 31-ին ռուսական ուժերը կրկին հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով Խարկովում, Զապորոժիեում, Կիևի մարզում, Բուկովինայում, Կիրովոգրադի և Չերկասիի մարզերում վնասվել են կարևորագույն, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքներ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները։ Վարչապետ Դենիս Շմիգալի խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի 10 շրջաններում վնասվել է 18 կառույց, որոնց մեծ մասը էլեկտրամատակարարման հետ կապ ունեն:

XS
SM
MD
LG