Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարում է համատեղ հայտարարություն ընդունելու մասին (թարմացված)


Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր բոլորիս կարծիքով՝ շատ օգտակար հանդիպում էր։ Այն լավ մթնոլորտ է ստեղծել որոշ հիմնարար հարցերի շուրջ ապագա հնարավոր պայմանավորվածությունների համար։ Այսօր պայմանավորվեցինք համատեղ հայտարարության շուրջ։ Անկեղծ ասեմ՝ ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել։ Որոշ բաներ հեռացվել են մասնագետների կողմից նախապես մշակված տեքստից», - ասաց Ռուսաստանի առաջնորդը:

Ավելի վաղ Պուտինն առանձնազրույցներ էր ունեցել Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ: Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը կրկին հայտարարել էր, թե ընդունում է ղարաբաղյան խնդրի շուրջ ռուսական կողմի առաջարկները՝ շեշտելով, որ ռուսական կողմը պետք է կատարի իր խոստումները։ Իսկ Ալիևը, չնայած Ռուսաստանի նախագահի պնդումներին, թե ղարաբաղյան հակամարտությունը առանձնահատկություններ ունի, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել, կրկին ասել է՝ նման խնդիր չկա, ինքն այն լուծել է 44-օրյա պատերազմով:

Հայտարարությունը այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG