Մատչելիության հղումներ

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն ընդունեց


Այսօր ամբողջ հայության ջանքերն ու նպատակները պետք է ուղղված լինեն հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունն ապրապնդելուն, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը:

Նիստի ընթացքում պատգամավորները միաձայն հայտարարություն ընդունեցին, որտեղ նշվում է, որ ՀՀ ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, «որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի»:

Արցախի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ է այս նիստը հրավիրվել: Ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ սա արտահերթ «նիստ է և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային»:

Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված հանրահավաքի մասնակիցների առջև:

Նախատեսվում է, որ նիստից հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում:

Տես նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG